Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 4-5.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ասպիրինը քաղցկեղով հիվանդներին կփրկի մահից

Ասպիրինը զարմանալի դեղպատրաստուկ է, ընդ որում, շատ էժան և բոլորին մատչելի: Դրա տարբեր չափաքանակները կարող են մարդուն և´ բուժել, և´ մահվան պատճառ դառնալ, ընդ որում ոչ միայն մրսածությունից կամ գլխացավից:

 

Ասպիրինն իր ուժերի ներածին չափով ունակ է կանխարգելել ինսուլտը և ինչպես պարզվել է վերջերս, նաև քաղցկեղային ուռուցքների զարգացումը:

 

Ասպիրինի հրաշագործ հատկությունների հետազոտությունների շարքը, որոնք  կատարվել են Օքսֆորդի համալսարանի բժիշկների կողմից, ցույց է տվել, որ թերապևտիկ, այսինքն ոչ թունավոր չափաքանակներով այս պատրաստուկն ուռուցքային հիվանդություններից մահվան ռիսկը նվազեցնում է գրեթե երեք անգամ, այն պատճառով, որ ացետիլսալիցիլաթթուն արգելակում է  մետաստազների տարածումը: Բրիտանացի բժիշկները ներկայումս նշում են, որ շուտով ասպիրինի դեղատոմս դուրս կգրվի երկրի բոլոր այն բնակիչների համար, ովքեր տառապում են չարորակ նորագոյացություններից:

 

Հետազոտություններից մեկին մասնակցել է 200 հազար պացիենտ, ում գիտնականները հետևել են 5 տարի շարունակ: Պարզվել է, որ ասպիրինը հիվանդների տարբեր խմբերում քաղցկեղից մահացության ցուցանիշը նվազեցրել է 37%-ով:

 

Եվս մի փորձարկում ցույց է տվել, որ 3 տարվա ընթացքում  ասպիրինի ամենօրյա ընդունումը տղամարդկանց և կանանց մոտ տարբեր հավանականությամբ (23% և 25% համապատասխանաբար) արգելակում կամ նույնիսկ դադարեցնում է ուռուցքի տարածվածությունը: Եվ, վերջապես, եթե ասպիրինն ընդունվի նաև հետագայում, այսինքն, ամեն օր, թույլատրված չափաքանակներով` 6-7 տարվա ընթացքում, ապա  ուռուցքի և մետաստազների կրճատման հավանականությունը կազմում է մինչև 55%:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ացետիլսալիցիլաթթուն ցուցված է քաղցկեղի որոշ ձևերի բուժման համար, հիմնականում այն ուռուցքների, որոնք ախտահարում են աղիները, բերանի խոռոչը և կոկորդը: Սակայն, մինչ այժմ ոչ-ոք չէր պատկերացնում ասպիրինի այն հատկությունները, որոնք կարող են դիմակայել ուռուցքային բջիջներին օրգանիզմի հյուսվածքների միջոցով: Հայտնի է, որ ինսուլտի հակված մարդկանց արյունը նոսրացնելու համար ցածր չափաքանակներով ասպիրին է նշանակվում, քանի որ այս պատրաստուկն ընկճում է տրոմբոցիտների գործունեությունը:  Օքսֆորդի հետազոտողները ենթադրում են, որ այդ նույն տրմոբոցիտները կարող են մասնակցություն ունենալ քաղցկեղային բջիջների արյունատար անոթներով տեղափոխման մեջ: Իսկ ասպիրինը դրան կխանգարի:

 

Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ռոտվելը նախազգուշացնում է ինքնաբուժման անթույլատրելիության մասին, նշելով, որ շատ առողջ մարդիկ կսկսեն չարաշահել ասպիրինն այն հույսով, որ կպաշտպանվեն քաղցկեղից: Ինչպես վերևում նշվեց, ասպիրինը կարող  է նաև«սպանել»: Այս հետաքրքիր, բայց ոչ անվտանգ պատրաստուկը կարող է ստամոքսի խոց և աղիքային արյունահոսոթյուն  հրահրել, նաև երրիկամների հիվանդության պատճառ դառնալ:

 

Պրոֆեսորը նշում է, ովքեր վախենում են քաղցկեղից մահանալ, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն կենսակերպին` թողնեն ծխելը, վերացնեն ավելորդ կիլոգրամները և կրճատեն ալկոհոլային խմիչքների օգտագործումը:

 

Հետաքրքիր է, ասպիրինի մասին այս նորությանը ինչպես կվերաբերվեն թանկարժեք դեղեր արտադրող կազմակերպությունները, չէր որ այդ պատրաստուկների համար ուռուցքաբանական հիվանդները ստիպված են լինում վճարել գրեթե մի ամբողջ կարողություն:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4-5.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ